Գլխամաշկի մերսումը՝ առողջության և գեղեցկության գրավական
LifestyleԲարձրացրեք ձեռքը, եթե համաձայն եք, որ վարսավիրանոցում մազերը հարդարելու ամենալավ պահը գլխամաշկի մերսումն է։ Թվում է, մարդու բոլոր անհանգստություններն անցնում են այն պահին, երբ վարսավիրը սկսում է մատներով նրբորեն մերսել գլխամաշկը։ Շատերի մոտ այս պահին առաջանում է անգամ քնելու ցանկություն։
Ակնհյատ է, որ գլխամաշկի մերսումներն ակնթարթորեն մեղմում են սթրեսները, սակայն ապացուցված է նաև, որ այն բարելավում է մազերի և գլխամաշկի ընդհանուր առողջությունը։
Այսպես, գլխամաշկի մերսումները նվազեցնում են սթրեսը և բարելավում են տրամադրությունը, քանի որ մերսման ժամանակ մեծանում է սերատոնինի արտադրությունը, որն էլ պատասխանատու է տրամադրության բարձրացման համար։
Գլխամաշկի մերսումները օգնում են ստեղծել բարենպաստ պայմաններ մազերի աճի համար՝ խթանելով արյան շրջանառությունը մազարմատներում։ Արյան հոսքը դեպի մազարմատներ արդեն իսկ նշանակում է առողջ մազեր, քանի որ գլխամաշկի առողջությունը կենսական է առողջ մազերի համար։
Գլխամաշկի մերսումները կանխում և վերացնում են նաև գլխամաշկի թեփը, դերմատիտը, պսորիազը։
Գլխամաշկի մերսումները պետք է լինի մազերի խնամքի բաղկացուցիչ մասը։ Խորհուրդ է տրվում շաբաթը 2 անգամ կատարել 5-ից 10 րոպե գլխամաշկի մերսումներ։