Ջեյ Լոն ու մյուս աստղերը՝ The Hollywood Reporter-ի շապիկին
LifestyleNews.am-ը գրում է.
The Hollywood Reporter ամսագիրը ներկայացրել է իր նոր շապիկը, որի զարդարում են Ջենիֆեր Լոպեսը, Քիրսթեն Դանսթը, Քերի Վաշինգթոնը, Սարա Փոլսոնը եւ այլ աստղեր:

Աստղերը հայտնվել են մաշկը նմանակող մարմնագույն զգեստներով:
Նկարահանումներից հետո աստղերը իրենց մտքերն են հայտնել սեքսիզմի թեմայով ՝ պատմելով, արդյոք իրենք նկարահանման հարթակում ու կյանքում բախվել են սեքսիզմի դրսեւորումների, նաեւ խոսելով իրենց մարմնավորած հերոսուհիների՝ այդ նույն երեւույթի զոհերի ճակատագրերի մասին:

Սարա Փոլսոնը, Ջուլիանա Մարգուլիսը, Ռեջինա Քինգը, Քիրսթեն Դանսթը, Կոսնտանտ Ցիմմերը, Ջենիֆեր Լոպեսը ու Քերի Վաշինգթոնը ամսագրի համար նկարահանումներին:
«Ես միշտ ուշադրություն եմ դարձրել, որ տղամարդկանց համեմատ կանայք պարտավոր են իրենց ավելի լավ դրսեւորել: Եթե տղամարդն է ուշանում նկարահանումներից, դա նորմալ է, բայց եթե դու ես քեզ թույլ տալիս նույն բանը՝ սպասի՛ր սկանդալի: Բացի դրանից կանանց համար անընդունելի է անսովոր նախասիրություն ունենալը՝ հակառակ դեպքում նրանց տարօրինակ ու բարդ կերպարներ կհամարեն: Ինձ օրինակ չգիտես ինչու «դիվա» են անվանում: Եվ չնայած ես ինքս ինձ երբեք դիվա չեն զգացել եւ երբեք չեմ համարել, որ արժանի եմ նման կոչման, բայց այդ կոչումն ինձ պարտավորեցնում է միշտ համապատասխանել դրան»,- նկատել է 46-ամյա Ջեյ Լոն: