Գարիկ Մարտիրոսյանի կնոջ լուսանկարները Հայաստանից
LifestyleՀայտնի շոումեն, երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը ակտիվ չէ սոցցանցերում՝ ի տարբերություն իր կնոջ՝ Ժաննա Լեւինայի, որի Instagram-յան էջը բավականին հաճախ է թարմացվում։
Վերջերս Գարիկը ժամանել էր Հայաստան, եւ նրա կինն արդեն հասցրել է լուսանկարներ հրապարակել Հայաստան կատարած այցից։


Ժաննան ցուցադրել է մեր բնության գեղեցկությունը, հպարտ սարերն ու ձորերը, ինչպես նաեւ պատմել անուշահամ լավաշի մասին։
Լեւինան նաեւ նշել է այն փաստը, որ 2014-ի նոյեմբերի 26-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառվել է Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը: