Հավերժ երիտասարդ Շերը նշում է 70-ամյա հոբելյանը
LifestyleՄայիսի 20-ին լրանում է ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Շերի 70 տարին: Հայուհին բացառիկ աստղերից մեկն Է, որը միաժամանակ արժանացել է այնպիսի պարգեւների, ինչպիսիք են «Օսկար», «Գրեմի», «Էմմի» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակները, որոնք նա ստացել Է կինոյի, երաժշտական եւ հեռուստատեսային ինդուստրիայի բնագավառում կատարած աշխատանքի համար:
Իր կարիերայի ընթացքում, որը շարունակվում Է ահա արդեն ավելի քան 50 տարի, Շերը դարձել Է երաժշտական ինդուստրիայի պատմության մեջ այն կատարողներից մեկը, որոնք առավել մեծ թվով ձայնագրություններ են վաճառել: