Ալեքսանդր Գրիգորյանը եռակի պապիկ կդառնա
LifestyleBravo.am-ը գրում է.
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը վերջին ամիսներին առողջական խնդիրների պատճառով չէր աշխատում։ BRAVO.am-ի հետ զրույցում շուրջ 51 տարի թատրոնը ղեկավարող բեմադրիչ-ռեժիսորը հայտնել է, որ վերադարձել է աշխատանքի.«Հիմա համեմատաբար լավ եմ զգում։ Կարոտել էի թատրոնը, իմ ուսանողներին։ Այս շենքի ամեն քարն ինձ հարազատ է, հիմա ամեն օր գալիս եմ` կիսատ գործերս շարունակելու»։
Դստեր՝ բեմադրիչ եւ դերասանուհի Նորա Գրիգորյանի փոխանցմամբ՝ ավելի քան 4 ամիս ինքն ու թատրոնի մյուս աշխատակիցները փոխարինել են նրան.«Հայրս արդեն կարողանում է տեղաշարժվել, օգոստոսին էլ կնշի 80-ամյակը։ Մենք թատրոնում մեծ շուքով նշել ենք նրա 70-75-ամյակները, նույնիսկ արտերկրում բնակվող իր ուսանողներից ու ընկերներից էին եկել։ Հավանաբար, աշնանային խաղաշրջանի ավարտին կնշենք նաեւ այս հոբելյանը»։
Շարունակությունը՝ այստեղ:
