Սելենա Գոմեսը կիսվել է իր գաղտնիքներով (տեսանյութ)
TVԱյս ամիս Սելենա Գոմեսը սկսել է իր շրջագայությունը ԱՄՆ-ի և Կանադայի մի շարք քաղաքներով: Վերջերս ամսագրերից մեկին տված հարցազրույցում երգչուհին բացահայտել է իր սննդակարգի մի շարք գաղտնիքներ՝ նշելով, թե ինչպես է սնվում շրջագայությունների ժամանակ:
Սելենան խոստովանել է, որ յուրաքաչնյուր միջոցառման մեկնարկից առաջ կուլիսներում պարտադիր իր ձեռքի տակ պետք է լինի ջուր և որքան էլ զարմանալի հնչի՝ թթու վարունգ, իսկ մի քաղաքից մյուսը տեղափոխվելիս ավտոբուսում իր լավագույն «ընկերներն» են կծու չիթոսները և շոկոլադը:
Երգչուհին չի անհանգստանում իր սննդակարգի առողջարարության համար և որպես ապացույց խոստովանում է, որ շատ է սիրում տապակած կերակուրներ, հատկապես հավ:
Տեսանյութն՝ այստեղ: