5 փաստ Ճապոնիայի մասին, որոնք շոկի մեջ են գցում
LifestyleՆրանք քնում են ժողովների ժամանակ, զուգարան գնալիս հագնում են հատուկ հողաթափեր, զրուցակցին դիմում են 3-րդ դեմքով: Էլ ի՞նչ տարօրինակ թվացող սովորույթներ ունեն նրանք և ինչով են տարբերվում մեզանից, մենք կօգնենք պարզել:
Orer.am-ը Ձեզ է ներկայացնում 5 փաստ Ճապոնիայի մասին, որոնք շոկի մեջ են գցում.
1.«Էստի համեցեք...»

Առևտրային փողոցներում ճապոնացիները օգտագործում են կանչեր: Այս հին սովորույթը, որքան էլ տարօրինակ է, սակայն դեռ գործում է: Նրանց համար սովորական այս երևույթին օտրարեկրացիները դժվար են հարմարվում, և հաճախ այն վախեցնում է տուրիստներին:
2.Նրանք չեն հասկանում, թե ինչ է մեղքը

Ճապոնիայում տարածված է ամոթի մշակույթը, սակայն կրոններում մեղք հասկացությունը չկա: Իհարկե նրանք պատժվում են վատ արարքների համար, սակայն միայն հարգանքը կորցնելու և անպատված լինելու վախից: Այդ պատճառով Ճապոնիայում ինքնասպանությանը վերաբերվում են որպես փրկության ճանապարհ: Այդ պատճառով Ճապոնիայում ինքնասպանությունների քանակը շատ է:
3.Նրանք օգտագործում են հատուկ հողաթափեր զուգարանի համար

Հյուրանոցներում և տներում ճապոնացիները զուգարան կամ լոգասենյակ գնալուց առաջ հագնում են հատուկ ռետինե կամ պլաստիկ հողաթափեր, որոնք միշտ դրված են լինում սանհանգույցի մուտքի մոտ: Սրա հիմնական պատճառները երկուսն են. Նախ դա համարվում է հիգիենիկ, և երկրորդը՝ այդպես արագ կարելի է իմանալ, որ սանհանգույցում մարդ կա:
4.Նրանք քնում են աշխատանքի վայրում

Ժողովների ժամանակ կամ հենց աշխատասեղանի մոտ քնելը նորմալ երևույթ է: Նրանք մտածում են, որ լավ աշխատանքի համար պետք է լավ քնել: Նրանք աշխատանքի վայրում կարող են քնել մինչև 30 րոպե: Սակայն երբ ժողովի ժամանակ նրանց հարց են տալիս, պետք է արթնանան և պատասխանեն:
5.Թեյավճարները համարվում են վիրավորանք

Ճապոնիայում թեյավճարները կարող են վիրավորել մատուցողին, քանի որ այդպես կհամարվի, որ մատուցողն այնքան վատ է աշխատում, որ նրան դրամական մոտիվացիա պետք: