Ինչպես իջեցնել արյան ճնշումը առանց դեղամիջոցների
LifestyleՎերջին շրջանում նկատվում է արյան ճնշման տատանման դեպքերի աճ: Եվ ցավալի է, բայց այս հիվանդությունը, որը համարվում էր մեծահասակների հիվանդություն, արդեն մեծ տարածում ունի երիտասարդների շրջանակներում:
Orer.am-ը առաջարկում է ճնշումն իջեցնելու մի քանի տարբերակ, եթե չեք ցանկանում դեղեր խմալ, կամ ձեռքի տակ դեղ չունեք:
1.Մերսում
Հանդարտ ու դանդաղ շարժումներով մերսեք պարանոցը` հիմնական շեշտը դնելով պարանոցին:
2.Քացախով կոմպրես
Վերցրեք 2 կտոր գործվածք և թրջեք դրանք խնձորի կամ սովորական քացախով: Դրեք կրունկներին և թողեք 5-7 րոպե: 20-30 րոպե անց նորից չափեք ճնշումը:
3.Լոռամրգի հյութ
100մլ լոռամրգի հյութին խառնել նույնքան մեղր: Խմել օրը երեք անգամ՝ փոքր գդալով: Հարմար է խրոնիկական հիպերտոնիա ունեցողների համար:
4.Ապունկտուրայի կետեր
Ազդեք ականջի բլթակից ներքևից մինչև անրակ անցնող գծի վրա: Պատկերացվող գիծը գրեթե ուղղահայաց է: Պետք չէ ուժեղ սեղմել, պետք է մատերով թեթև սահել: Գլխի յուրաքանչուր կողմում 10 անգամ մերսումը կօգնի իջեցնել ճնշումը: