Այն առանձնատունը, որտեղ հանգստացել են Բեյոնսեն և Ջեյ Զին, ամսական 1միլիոն դոլարով տրվում է վարձով (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Նյու Յորքում գտնվող «Sandcastle» անվանումը կրող շքեղ առանձնատունը, որտեղ հանգստացել են երգչուհի Բեյոնսեն և իր ամուսին Ջեյ Զին, ամսական 1 միլիոն դոլարով տրվում է վարձով, գրում է dailymail.co.uk-ը:
Պարբերականի փոխանցմամբ, առանձնատան վարձակալությունը մեկ շաբաթով արժի 550000 դոլար, սակայն մեկ ամսով վարձակալելու դեպքում այն կարժենա`1 միլիոն դոլար:
Առանձնատունը, որ գտնվում է 46500 քառակուսի մետր տարածքում, ունի բոուլինգի սրահ, հսկայական տաքացվող լողավազան, սպա սալոն, թենիսի դաշտ և բանկոմատ:









