Որքա՞ն բարի եք դուք. անցեք թեստն ու կիմանաք
LifestyleՄարդիկ միշտ փորձում են երևալ ավելի լավը, քան իրականում են: Իհարկե, մենք կարող ենք մեր մեջ զարգացնել այս կամ այն որակները, սակայն ենթագիտակցությանը մատների վրա չես խաղացնի: Մեր մեջ խորը թաքնված են մեր հույզերն ու բնավորության անհայտ գծերը, որոնք կարող են ի հայտ գալ ամենաանհարմար պահերին:
ORER.am-ը առաջարկում է անցնել հետաքրքիր թեստ, որը ձեր ներսում բարու և չարի հարաբերությունները: Ուղղակի նայեք նկարին և պատասխանեք, թե ինչի վրա առաջինը ֆիքսվեցիք:

1. Նավ Դուք 100%-անոց չար եք: Համենայն դեպս այսպիսի տպավորություն եք թողնում ձեր շրջապատի վրա: Եվ սա միայն այն պատճառով, որ ճիշտը մարդկանց երեսին եք ասում: Դուք հավատում եք, որ առողջ քննադատությունն օգնում է մարդկանց ավելի լավը դառնալ, սակայն շրջապատում այդպես չեն մտածում: Դուք բավական դաժան մարդ եք, սակայն դա օգնում է ձեզ խիստ լինել ձեր նկատմամբ ու միշտ հասնել դրված նպատակին: Բացի այդ դուք հաջողակ ու ինքնավստահ եք, ինչը նյարդայնացնում է ձեզ նախանձողներին:
2. Տղամարդ 80% բարի և 20% չար Դուք լավ հավասարակշռված մարդ եք: Մարդիկ ձեզ համարում են բարի, ուրախ ու շփվող անձնավորություն: Մտերիմները միշտ կարող են հույսը ձեզ վրա դնել դժվար պահերին, սակայն միևնույն ժամանակ դուք կարողանում եք ասել «ոչ» և թույլ չեք տալիս ձեզ ղեկավարել:
3. Օվկիանոս Դուք 100%-անոց բարի մարդ եք: Դուք չափազանց փափուկ բնավորություն ունեք, և դուք ողջ ուժով փորձում եք հեռու մնալ կոնֆլիկտներից: Դուք միշտ պատրաստ եք օգնել բոլորին և անել անհնարինը նրանց համար: Եվ զարանալի է, որ ձեր բացառիկ բարությունը չեն փորձում օգտագործել վատ նպատակներով: