Ինչպե՞ս գրավել տղամարդուն՝ ըստ կենդանակերպի նշանի
LifestyleՈրքան էլ թույլ սեռը ցանկանա, բոլոր տղամարդկանց հնարավոր չէ դուր գալ, բայց կարելի է որոշել, թե կոնկրետ որ տղամարդկանց ենք դուր գալիս:
Տղամարդ-խոյ
Այս նշանի տղամարդիկ շատ աշխույժ են, ուժեղ ու տղամարդկային, բայց իրենց նման կանանց չեն սիրում: Նրանք նախընտրում են կամային ու ակտիվ կանանց: Խոյին գրավելու համար հետևեք գլխավոր կանոնին՝ եղեք կամային, բայց հարմարվող, չէ՞ որ այս նշանի տակ ծնված տղամարդիկ սիրում են նվաճել կնոջը:
Տղամարդ-ցուլ
Ցուլի նշանի տակ ծնված տղամարդիկ հետևողական ու ողջախոհ են և կնոջից նույնն են ակնկալում: Եթե նրան ցույց տաք ձեր համեստությունը, խելացիությունն ու կայունությունը, նրանք ընդմիշտ կբացեն իրենց սիրտը ձեր առաջ: Իսկ եթե նաև գովեք նրանց նյութական հաջողությունների համար, ապա ամեն ինչ երաշխավորված է: Եվ բացի այդ` խանդի առիթ չտաք ձեր տղամարդուն, որովհետև նրանք չեն հանդուրժում կնոջ դավաճանությունը:

Տղամարդ-երկվորյակ
Այս տղամարդկանց դուր են գալիս ամենատարբեր կանայք, ընդ որում նրանց արտաքինն այդքան էլ կարևոր չէ: Երկվորյակներին գրավելու համար պետք է հետաքրքիր զրուցընկեր լինել, կրել վառ հագուստ, օգտագործել թանկ օծանելիք և խրախուսել սեքսուալ խաղերը:
Տղամարդ-խեցգետին
Խեցգետինները սիրում են հոգատար, ընտանեկան և զգայուն կանանց: Նրանց համար կարևորը հոգատարությունն է, ընտանիքն ու երեխաները: Խեցգետինները փնտրում են կանանց, ովքեր պատրաստ կլինեն կիսել իրենց ուրախությունն ու տխրությունը: Գլխավոր հատկանիշները, որ խեցգետին տղամարդիկ գնահատում են, հավատարմությունը, վստահությունն ու անշահախնդրությունն են:
Տղամարդ-առյուծ
Առյուծները գրավիչ արտաքինի և սեքսի իսկական երկրպագուներ են: Առյուծին դուր գալու համար բավարար է միայն գլուխ հանել իր բոլոր երկրային պահանջներից: Կինը պետք է գեղեցիկ ու խնամված լինի, չունենա ավելորդ քաշ ու հիվանդ մաշկ: Եթե կինը հետևում է իրեն և վատ սիրուհի չէ, ապա երկարատև հարաբերությունները երաշխավորված են:
Շարունակությունը` այստեղ: