Ծնվել է աշխարհում ամենամեծ քաշն ունեցող նորածինը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Աշխարհում ամենամեծ քաշն ունեցող նորածինը ծնվել է Ինդոնեզիայում և կշռում է 8.7 կգ: Երեխայի մայրը 41-ամյա Անի Ռուսիդդին է, ով հիվանդ է շաքարային դիաբետով, ինչը չէր կարող չանդրադառնալ հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա:
Բժիշկները դեռ հղիության ընթացքում նկատել էին պտղի արագ աճը, ինչի պատճառով կինը մշտապես գտնվում էր բժիշկների հսկողության ներքո: Երեխան, որ կշռում էր 8.7 կգ և ուներ 62 սմ հասակ, լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով: