Ի՞նչ դիմահարդարմամբ գնալ ժամադրության գարնանը (տեսանյութ)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Գեղեցիկ տեսք ունենալու համար կանայք հաճախ դիմում են տարբեր միջոցների, որոնցից շատերը բավականին ծախսատար են: Գեղեցիկ դիմահարդարում եւ վարսահարդարում ցանկանում է ունենալ ցանկացած աղջիկ, հատկապես, երբ խոսքը սիրելիի հետ հանդիպմանն է վերաբերում:
YouTube-ում հայտնի դիմահարդար Սթեֆանի Լեդդան սոցիալական ցանցում տեղադրած իր տեսանյութում հավատացնում է, որ ժամադրությանը հարմար գեղեցիկ տեսք կարելի ստանալ նաեւ տնային պայմաններում` ոչ մեծ գումարներ ծախսելով:
Ոճաբանն առաջարկում է դիմահարդարում` շագանակագույն երանգների մեջ:
Սթեֆանին հիմնական շեշտը դնում է աչքերի դիմահարդարման վրա, իսկ շուրթերն առաջարկում է երանգավորել մարմնագույն շրթներկով:
Եթե ձեզ դուր է գալիս ստացված արդյունքը, կարող եք հետեւել տեսանյութի ցուցումներին եւ ստանալ Սթեֆանիի առաջարկած դիմահարդարման տարբերակը: