Ինը տղամարդ բռնաբարել են տղային եւ վաճառել որպես մարմնավաճառ
LifestyleNews.am-ը գրում է.
Անգլիայում դեռահասը գազանային բռնության է ենթարկվել: Մի քանի տարի շարունակ 9 տղամարդ նրան հարկադրել են սեքսով զբաղվել իրենց հետ: Բացի այդ, հանցագործները տղային վաճառել են որպես մարմնավաճառ Բիրմինգհեմի «կարմիր լապտերների փողոցում, հաղորդում է Mirror-ը:
Հետաքննության արդյունքում տեղի ոստիկաններին հաջողվել է ձերբակալել մանկապիծղների խմբին:
Այս գործով քննությունը տեւել է երեք ամիս: Դատարանը, որտեղ այս գործով քննությունը տեւել է 30 ժամ, հանցագործներին մեղավոր է ճանաչել:
Բժիշկները նշել են, որ տղայի հոգեկան աշխարհը լրջորեն խախտվել է, եւ հիմա նա գտնվում է տեղի իշխանությունների պաշտպանության տակ:
Բռնարար տղամարդկանցից ամենամեծը՝ Ռոնալդ Փոթերը, 78 տարեկան է: