Աշխարհի ամենահաջողակ դիջեյներից մեկը` Կալվին Հարիսը վթարի է ենթարկվել
Lifestyleshabat.am-ը գրում է.
Աշխարհի ամենահաջողակ դիջեյներից մեկը` շոտլանդացի Կալվին Հարիսը Լոս Անջելեսում ավտովթարի է ենթարկվել, հայտնում է Billboard-ը:
32-ամյա Հարիսը հոսպիտալացվել է: Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով` վթարի պահին նա եղել է սպորտային ավտոմեքենայում: Հարիսի մեքենան բախվել է բաժանարար գծի մյուս կողմում հայտնված ավտոմեքենային: Շտապ օգնության աշխատակիցները երաժշտին տեղափոխել են հիվանդանոց, որտեղից էլ նա դուրս է գրվել: