Խոհանոցային 7 լայֆհաք, որ պետք է իմանա յուրաքանչյուր կին
LifestyleԼայֆհաքերը գործողություններ են, որոնք հեշտացնում են մեր կյանքը ու խնայում ժամանակը: Orer.am-ը Ձեզ է ներկայացնում խոհանոցային լայֆհաքեր, որոնք կօգնեն բարելավել ձեր խոհանոցային առօրյան:
1. Կտրատած կանաչին ավելի շատ էր, քան պե՞տք էր. մի շտապեք դեն նետել, այլ լցրեք սառույցի ամանների մեջ, ապա վրան լցրեք բուսական յուղ և սառեցրեք: Այն կարող եք օգտագործել ապուրների, սոուսների և խավարտների պատրաստման ժամանակ:

2. Խոհանոցային իրերը կախիչից կախելը շատ հարմար է, սակայն եթե կախիչից կախեք թավա, ապա հարթ մակերեսը կարող եք օգտագործել՝ ամրացնելով այս-կամ այն բաղադրատոմսը կամ հիշեցումը մագնիսով:

3. Սիրու՞մ եք «Տիկ Տակ», ապա ուտելուց հետո տուփը պահեք: Այն շատ հարմար է համեմունքների պահպանման համար:

4. Եթե «Նուտելլան» արդեն վերջանում է, ապա տարայի մեջ ավելացրեք տաք կաթ և կստանաք ամենահամեղ տաք շոկոլադը: Բացի այդ, տարան լվանալը հեշտ կլինի:

5. Եթե խմորը ավելի քիչ է, սակայն ջեռոցի թավան մեծ է, ապա այն կարող եք փոքրացնել փայլաթիթեղի միջոցով: Այն մի քանի տակ ծալեք և հաստ շերտով կիսեք թավան:

6. Երբ ուտեստը պատրաստելիս տեղ չեք գտնում բաղադրատոմսերի գրքի համար, ապա այն կարող եք տաբատի կախիչով կախել դարակի բռնակից: Այսպես ավելի հարմար կկարդաք:

7. Սպագետտին ավելի հարմար է պահել չիպսերի կլոր ստվարաթղթե տարայի մեջ: Այսպես նրանք չեն կոտրվի:
