Ինչպես ազատվել մազերի թեփից
LifestyleOrer.am-ը առաջարկում է մազերի թեփից ազատվելու մի քանի եղանակ.
1. Շամպուն
Դեղատնից գնեք այնպիսի շամպուն, որը պարունակում է ցինկ կամ սալիցիլաթթու:
2. Ասպիրին
Ասպիրինը պարունակում է սալիցիլատներ: Վերցրեք ասպիրինի 2 հաբ, մանր փոշու վերածեք, խառնեք շամպունին: Մազերը լվացեք այդ շամպունով՝ մազարմատները լավ մերսելով: Շամպունը մի քանի րոպե պահեք մազերի վրա, ապա լվացեք:
3. Բնական յուղեր
Կոկոսի յուղը, նշի յուղը և ձիթայուղը խոնավեցնում են գլուխը և կանխարգելում թեփի առաջացումը: Ընտրեք յուղը, այն տաքացրեք, քսեք մազերին, փաթաթեք սրբիչով և թողեք ողջ գիշերը: Առավոտյան լավ լվացեք մազերը:
4. Սննդի սոդա
Շամպունի փոխարեն կարելի է օգտագործել սննդի սոդա: Վերցրեք մեկ բուռ սոդա և նրանով լավ տրորեք մազերը, ապա լվացեք ջրով:
5. Ցինկ և վիտամին B
Ցինկն ու վիտամին B-ն կանխարգելում են սնկերի առաջացումը, որոնք դառնում են թեփի առաջացման պատճառ: