Էմի Ուայնհաուսը` մինչև հայտնի դառնալը
Lifestyle«Ես ծանոթացել եմ Էմիի հետ, երբ նկարահանում էի նրա դեբյուտային ալբոմի շապիկը»,- պատմում է լուսանկարիչ Չարլզ Մորիարտին: 2003 թվականն էր, դեբյուտային Frank ալբոմը նոր էր պատրաստվում լույս տեսնելուն,-գրում է Orer.am-ը:
Ֆոտոսեսիայի ժամանակ Էմին ու Չարլզը թափառում էին փողոցներում և նկարներ անում: Էմիի հայտնի աչքի սլաքները ուրիշ տեսք ունեին:Այս լուսանկարներում Էմին, որ ապագայում պետք է հայտնի աստղ ու պապարացցիների նկարների հերոսուհին դառնար, չի վախենում տեսախցիկներից և օբյեկտիվն ընդունում է ժպիտով ու կյանքով լի:
Էմի Ուայնհաուսի մահից հետո նկարիչը որոշել է այս նկարներով գիրք թողարկել: Նա այժմ գումար է հավաքում իր նախագիծը կյանքի կոչելու համար:









