Հիասքանչ Քիմ Քարդաշյանն ու ոճային Քանյե Ուեսթը՝ Հռոմում ռոմանտիկ ընթրիքի ժամանակ
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Մենք արդեն գրել ենք, որ Քիմ Քարդաշյանը երեկ ցերեկը Իտալիա է ժամանել, իսկ արդեն երեկոյան հայուհին ամուսնու՝ Քանյե Ուեսթի ընկերակցությամբ ներկա է եղել Սոֆիա Կոպոլայի բեմադրած «Տրավիատա»-ի պրեմիերային:

Հռոմեական թատրոնի տնօրինությունը որոշել է օպերային արվեստը միավորել նորաձեւության հետ՝ բեմական հագուստը պատվիրելով Վալենտինո Գարավանիին. ի դեպ Քիմն ու Քանյեն Իտալիա էին ժամանել հենց նրա ծննդյան հավաքույթին մասնակցելու համար:


Օպերայից անմիջապես հետո Քիմն ու Քանյեն գնացել են ռեստորան՝ ռոմանտիկ ընթրիքի:



35-ամյա հայուհին ու 38-ամյա ռեփերը այցելել են Al Ceppo կոչվող ռեստորան:

