Քեյթ Միդլթոնը առողջական խնդիրներ ունի. ԶԼՄ-ներ
LifestyleԲրիտանական ԶԼՄ-ները վստահ են, որ Քեյթ Միդլթոնը առողջական խնդիրներ ունի: Վերջին լուսանկարներում Քեյթն ունի հոգնած ու հյուծված տեսք:
Նա զգալիորեն նիհարել է: Հայտնի է, որ խոհարարը Միդլթոնի համար պատրաստում է հավասարակշռված սնունդ, սակայն լրագրողները կարծում են, որ Քեյթը կա՛մ գիտակցաբար հրաժարվում է սննդից, կա՛մ ունի չափազանց մեծ ծանրաբեռնվածություն: ԶԼՄ-ներն ու երկրպագուները փորձում են կռահել, թե ինչ է պատահել Քեյթին: Ոմանք կարծում են, որ նա իսկապես տարվել է դիետաներով, և կազմվածքի հետևից ընկնելը կարող է քայքայել նրա առողջությունը: