Սելին Դիոնը չի կարողացել զսպել արցունքները` բեմում տեսնելով իրեն մրցանակ հանձնելու դուրս եկած որդուն (լուսանկարներ)
LifestyleՀայտնի երգչուհի Սելին Դիոնը չի կարողացել զսպել արցունքները, երբ Լաս Վեգասում կայացած Billboard Music Awards մրցանաբաշխության ժամանակ իրեն Icon Award մրցանակը շնորհելու համար բեմ է բարձրացել իր իսկ որդին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 48-ամյա երգչուհին ի հիշատակ այս ձմեռ կյանքից հեռացած իր ամուսնու` Ռենե Անջելիլի կատարել է նրա ամենասիրած ստեղծագործություններից մեկը` Queen խմբի Show Must Go On հիթը:
Տպավորիչ ու շատ զգացմունքային կատարումից հետո բեմում է հայտնվել Դիոնի 15-ամյա որդին` Ռենե Շառլը, ով ձեռքերում է պահել մոր համար նախատեսված մրցանակը: Չկարողանալով զսպել հուզմունքն ու իրարամերժ զգացմունքները` երգչուհին ազատություն է տվել արցունքներին, ինչից հետո հանդիսատեսը հոտնկայս ծափահարել է նրան:


