Գերիրական գլուխգործոցներ` սովորական գրիչով (լուսանկարներ)
LifestyleԻտալացի նկարիչ Ալեսանդրո Պալյայի աշխատանքներին նայելիս թվում է, թե դրանք ընդամենը սև ու սպիտակ լուսանկարներ են: Սակայն դրանք գերիրական նկարներ են` արված սովորական գելային գրչով: Տաղանդաշատ իտալացին աշխատում է քրտնաջան ու շատ երկար` միջինը մոտ 250 ժամ: Սակայն ստացված արդյունքն արդարացնում է գործադրված բոլոր ջանքերը:
Ըստ Պալյայի՝ բացառապես սև ու սպիտակ գույների կիրառումն իր աշխատանքներին խորություն, արտահայտչականություն ու էլեգանտություն է հաղորդում:













