Իդեալական սուրճի 7 կանոն
LifestyleՇատերն են սիրում ու պատրաստում սուրճ: Սակայն ոչ բոլորի մոտ է դա համեղ ստացվում: ORER.am-ը հավաքել ու ձեր ուշադրությանն է ներկայացնում սուրճ պատրաստելու 7 խորհուրդ:
1. Չշտապել
Սուրճը եփելիս պետք է այն դնել ամենաթույլ կրակի վրա: Հասկանում ենք, որ չեք համբերում` երբ եք առաջին կումն անելու, սակայն լավ սուրճի համար պետք է սպասել:
2. Նեղ սրճեփ
Նեղ վերնամասով սրճեփը համեղ սուրճի կարևոր մասն է: Նեղ վերնամասը պահպանում է սուրճի համն ու բույրը:
3. Աղ
Ավելացրեք մի փոքր աղ ձեր սուրճի մեջ և այն շատ համեղ կստացվի:
4. Կոճապղպեղ (իմբիր)
Ավելացրեք մի քիչ կոճապղպեղ. այն հիանալի բույր կտա սուրճին: Հիշեք, որ աղն ու կոճապղպեղը պեք է ավելացնել ջրին՝ նախքան սուրճն ավելացնելը:
5. Մի եռացրեք սուրճը
Սուրճը պետք չէ թողնել, որ եռա: Երբ սուրճը սկսում է բարձրանալ այն պետք է վերցնել կրակից. սա պետք է կրկնել 3 անգամ:
6. Շաքար
Օգտագործեք շագանակագույն շաքարավազ:
7. Թողեք սառչի
Սուրճը պետք չէ եփելուց հետո անմիջապես լցնել բաժակը: Մինչև լցնելը պետք է թողնել նվազագույնը 30 վայրկյան: