Քիմ Քարդաշյանը խոստացել է քիչ շպարվել
LifestyleԲրիտանական Vogue Festival-ի ժամանակ ռեալիթի շոուի աստղը ասել է, որ ցանկանում է մաքսիմալ բնական տեսք ունենալ,- գրում է ORER.am-ը:
Ֆեստիվալի ընթացքում Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ հոգնել է իր դեմքի շպարի մեծ քանակության մասին քննադատություններից, խոստացել է քիչ շպարվել և բնական տեսք ունենալ: Քիմը որոշել է բավարարվել մինիմալ մեյքափով՝ ասելով, որ իր ամուսինն իրեն առանց դիմահարդարման է սիրում:
Սակայն կոսմետիկայից լրիվ հրաժարվել Քիմը չի պատրաստվում:
-Ես սիրում են կոնտուրինգ և չեմ դադարի այն անել քթի կորեկցիայի համար: Մարդիկ մտածում են ես չափազանց շատ ժամանակ եմ դրան հատկացնում, սակայն դա ուղղակի մեյքափ է,- ասել է Քիմը:
Ի դեպ, Քիմի վերջին նկարներից չի նկատվում այն, որ նա փորձում է քիչ շպարվել: