Ինչ կպատահի, երբ մոդելների նկարները ֆոտոշոփի չենթարկվեն
LifestyleՄի նորաձև բրենդ, որը որոշել էր չմշակել լուսանկարները, սկսել էլ էլ ավելի լավ աշխատել քան նախկինում:
Aerie-ն American Eagle հագուստի արտադրողի մի բաժինն է: Այն 2 տարում իր շահույթը մեծացրել է 20%-ով. դա 13%-ով ավելի է, քան հիմնական կազմակերպության շահույթի աճը: Հենց 2 տարի առաջ նրանք որոշեցին ֆոտոշոփով չմշակել մոդելների լուսանկարները, թողնել սպիերը, տատուները, մարմնի ծալքերը, խալերը, և աշխատել նաև պլյուս-սայզ մոդելների հետ:
Այս քայլը ստացավ միայն դրական կարծիքներ թե՛ սովորական գնորդների և թե առողջապահական կազմակերպությունների կողմից: Որոշ մոդելներ միացել են ակցիային և սոցցանցերում տեղադրում են նկարներ, որտեղ երևում է նրանց բնական գեղեցկությունը:
Orer.am-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը.


