Ահա` որտեղ են ապրելու Օբամաները Սպիտակ տնից հեռանալուց հետո (ֆոտո)
LifestyleԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ հունվարին Սպիտակ տանը նախագահական ժամկետի ավարտից հետո շարունակելու են մնալ Վաշինգտոնում, որպեսզի իր կրտսեր դուստրը՝ Սաշան, կարողանա ավարտել դպրոցը։ Եվ ահա,Օբամաներն արդեն իսկ գտել են այն տունը, որտեղ ցանկանում են ապրել Սպիտակ տնից հեռանալուց հետո։ Տունը գտնվում է Սպիտակ տնից ոչ հեռու։
Օբամաները վարձակալել են «Glover Park Group»-ի համահիմնադիր, 1998-ից 2000թ․-ը Սպիտակ տան մամլո խոսնակ Ջո Լոքհարտի և նրա կնոջ՝ Վաշինգտոնի Glamour-ի խմբագիր Ջիովաննա Գրեյ Լոքհարտի առանձնատունը։
Առանձնատունն ունի 9 ննջարան, 8,5 սանհանգույց։ Տունը կառուցվել է 1928թ․-ին և վերջին անգամ գնվել է 2014թ․-ի մայիսին 5,3մլն դոլարով։



