Տարոն Մարգարյանը բնակարանի բանալիներ է հանձնել երեք զինծառայողների ընտանիքների
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանը նոր բնակարանների բանալիներն է հանձնել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի, զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի և զոհվ ած ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի ընտանիքների անդամներին:
«Հանրապետության Նախագահի, ինչպես նաև Երևանիավագանու առաջարկով որոշում կայացրեցինք բնակարաններհատկացնել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակզինծառայողների բոլոր այն ընտանիքներին, ովքեր դրա կարիքնունեն: Իսկապես ցավը և վիշտը մեծ է:
Զավակի, ամուսնու կամ հորկորուստը ոչինչ չի կարող լրացնել, բայց մեր պարտքն է սատարկանգնել մեր զինվորների ընտանիքներին, լինել նրանց կողքինև մշտական ուշադրության կենտրոնում պահել:
Ես խոնարհվումեմ բոլորիդ առջև՝ հերոս ամուսիններ ունենալու և հերոս որդիներլույս աշխարհ բերելու համար: Մեր տղաների գործն անմահ է, և եսվստահ եմ, որ նրանց օրինակով դեռ շատ սերունդներ են կրթվելուև դաստիարակվելու»,- ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկա տվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգծել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին: