Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Գլխի բեկորային վնասվածքով զինվորը կոմայից դուրս է եկել մկրտությունից հետո

NEWS.am Medicine-ը գրում է.

Մարդու ուղեղում «ավելորդ» ոչինչ չկա. յուրաքանչյուր հատված պատասխանատու է օրգանիզմում որեւէ կարեւոր գործառույթի համար, այդ պատճառով ուղեղի ցանկացած վնասվածք մահացու վտանգավոր է: 21-ամյա տաքսիստ- մեխանիկ Դանիել Դավթյանը, սակայն, ողջ է մնացել ծանրագույն վնասվածքից հետո. պայթած արկի բեկորը ներթափանցել է նրա ուղեղ: Նրան մկրտելուց կարճ ժամանակ անց` հենց վերակենդանացման բաժանմունքում, նա կոմայից դուրս է եկել եւ սկսել է ապաքինվել: 

Դանիելը վնասվածք է ստացել ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով: Բազմաթիվ մանր բեկորներ են հայտնվել նրա պարանոցում, կրծքում, ուսերում եւ ձեռքերում, բեկորներից մեկը, գանգը ծակելով, հայտնվել է ուղեղում:  

Դանիելը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ հիշում է, թե ինչպես է տանկից իրեն հանել Լենինականից իր ընկերը, իսկ առաջին օգնությունը տրամադրել են բուժկետի տղաները: Շուտով նրան տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ հետո` Երեւան: 

Արդեն Երեւանում նյարդավիրաբույժ Հրայր Աճեմյանը վիրահատություն է կատարել եւ հեռացրել է ուղեղային դետրիտը (ուղեղի վնասված հյուսավածքները` խյուսանման ջախջախված ուղեղային հյուսվածքը, որը ուղեղի գորշ եւ սպիտակ նյութի մասնիկներ է պարունակում, մանր օտարածին մարմիններ), ինչը պետք է օգներ ապահովելու ուղեղի մնացած մասի նորմալ աշխատանքը: Ինքը` բեկորը չի հեռացվել. դրա հեռացումը, վիրաբույժի խոսքով, կապված էր մեծ ռիսկերի հետ եւ  հեռացման ցուցումներ չկային: 

Դանիելի վիճակն այն ժամանակ ծայրաստիճան ծանր էր, եւ ոչ ոք հույս չուներ, թե նա ողջ կմնա: Երկար ժամանակ նա կոմայում էր, այժմ վերհիշում են նրա ազգականները: Մի անգամ զինվորական հիվանդանոցում հոգեւորականը, որտեղ պառկած էր Դանիելը, կապվեց նրա ազգականների հետ եւ առաջարկեց մկրտության ծես կատարել:  

Հենց վերակենդանացման բաժանմունքում Դանիելին մկրտեցին եւ երկու օր անց, ինչպես պատմել են նրա ազգականները, նա կոմայից դուրս է եկել եւ սկսել է հետեւողականորեն ապաքինվել: 

«Մկրտությունից հետո Աստված նրան ուժ է տվել, եւ նա բացել է աչքերը: Աստված նրան երկրորդ կյանք է տվել», - վստահ է Դանիելի մայրը:

Ինքը` Դանիելը մտածում է, որ չնայած գերբնական ուժերն անկասկած իրենց դերը խաղացել են, իր փրկության գործում ավելի մեծ դեր է խաղացել նյարդավիրաբույժը: Չի բացառվում, որ մի օր, ամուսնանալով եւ հայր դառնաով, նա իր առաջնեկին Հրայր կկոչի` վիրաբույժի պատվին:

Այժմ Դանիելն իրեն անհամեմատ ավելի լավ է զգում: Նա գիտակից է, նրա մտածողական գործառույթները չեն խախտվել: Նրան արդեն դուրս են գրել վերակենդանացման բաժանմունքից եւ նա իր բուժումը շարունակում է սովորական պալատում:  Վնասվածքից հետո նա առայժմ չի կարողանում շարժել ձախ ձեռքը եւ ոտքը, բայց հույս կա, որ կկարողանա վերականգնվել համապատասխան բուժումից եւ վերականգնումից հետո:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նյարդավիրաբույժ Հրայր Աճեմյանը հայտնել է, որ Դանիելը դեռ երկար պետք է բուժվի: Այժմ նա գանգի դեֆեկտ ունի, որն ապագայում անհրաժեշտ կլինի շտկել:

Դանիելի վերականգնումը կկազմակերպվի Կարմիր Խաչի կլինիկայում, իսկ վերականգնման արդյունքները կախված կլինեն նրա օրգանիզմից: Հայտնի են շատ դեպքեր, երբ ուղեղի համանման վնասվածքներով մարդիկ վերադարձել են լիարժեք կյանքի, եղել են նաեւ դեպքեր, երբ մարդիկ մասամբ են վերականգնվել, բայց գոնե կարողացել են հոգ տանել իրենց առանց կողմնակի օգնության: 

Դանիելը վստահ է, որ կկարողանա վերականգնվել, ինչպես իրեն խոստանում են բժիշկները:

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում