Լոգանքի հետևանքները. ռուսական գործարանը, որտեղ պանրագործները լողացել էին կաթի մեջ, սնանկ է ճանաչվել (լուսանկար, տեսանյութ)
LifestyleTert.am-ը գրում է.
Ռուսական Օմսկ քաղաքում գտնվող «Նադեժդա» պանրի գործարանը, որը սկանդալի կենտրոնում էր հայտնվել պանրի պատրաստման համար նախատեսված կաթի մեջ լողացող պանրագործների մասնակցությամբ լուսանկարների տարածումից հետո, դատարանի կողմից սնանկ է ճանաչվել:
Ինչպես հայտնում է life.ru կայքը, շոկային լուսանկարների հրապարակումից հետո սկսվեցին ընկերության անհաջողությունները: Այն նույնիսկ ստիպված եղավ ռեբրենդինգ անցկացնել, փոխել անվանումն ու ապամոնտաժել այն տարաները, որոնց մեջ լողացել էին պանրագործները, սակայն ձեռնարկված բոլոր քայլերը չօգնեցին ընկերությանը վերականգնել նախկին համբավը:
Այժմ Օմսկի արբիտրաժային դատարանը «Նադեժդա» ընկերությանը սնանկ է ճանաչել:
