Հարսանիքիս էսպես չէի պատրաստվել, ինչպես էս օրվան. 19-ամյա հերոս Ռոբերտ Աբաջյանի հայրը մասնակցեց Վերջին զանգին (ֆոտոշարք)
LifestyleԵրևանի թիվ 147 դպրոցի ավարտական դասարանի Վերջին զանգը, որը նվիրված էր դպրոցի շրջանավարտ, քառօրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին, այսօր անցավ հուզիչ մթնոլորտում:
19-ամյա Ռոբերտը ապրիլի 2-ի մարտերի ընթացքում քաջաբար զոհվեց՝ իր հետ նռնակով պայթեցնելով թշնամուն: Դպրոցի Վերջին զանգի միջոցառումը հերոսապատումով էր փոխարինվել:
Միջոցառմանը մասնակցում էր նաև Ռոբերտի ընտանիքը:
«Հարսանիքիս էսպես չէի պատրաստվել, ոնց որ պատրաստվել եմ էսօրվան»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց հերոս Ռոբերտի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը՝ հավելելով, որ որդու հիշատակի միջոցառումն իր համար շատ թանկ է:
Հարցին , թե կպատկերացնե՞ր, որ իր տղան նման հերոսական քայլ կկատարեր, ավագ Աբաջյանը պատասխանեց. «Եթե էդ վիճակում էր հայտնվել, 100 տոկոս կպատկերացնեի, բայց չէի պատկերացնի, որ կթողներ մեզ մենակ: Եթե պահը եկել է, կպատկերացնեի, որովհետև չէր փախնի»։
Նույն դպրոցում է դասավանդում Ռոբերտ Աբաջյանի տատիկը՝ Անահիտ Գրիգորյանը, ով 5-9 դասարաններում ռուսաց լեզու է դասավանդել Ռոբերտին:
«Ինձ թվում էր՝ նման բան էլ չի լինի պատերազմից հետո, բայց ստացվեց, որ լինում է: Այն որ Ռոբերտիկը վախկոտ չի, չէր փախչի, վատ բան չէր անի, դա բնական էր, բայց որ կարող է նռնակ պայթեցնել, ես ընդհանրապես չէի մտածում, որ հիմա հնարավոր է նռնակ պայթեցնել, բայց ինքը արել է, և երևի ճիշտը դա է եղել»,- ասաց Ռոբերտի ուսուցչուհի տատիկը:
Հոդվածն ամբողջությամբ Tert.am-ում։








