Ավարտական երեկոյին գնացի կապույտ զգեստով, որի դիզայնով զբաղվել էինք ես, մայրս ու մորաքույրս. Անի Դաշյանի դպրոցական հիշողությունները
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ռուսաստանաբնակ հաղորդավարուհի Անի Դաշյանը, ով հղիության վերջին ամիսներում է գտնվում, այսօր եւս ընկել է դպրոցական հիշողությունների գիրկն ու դրանցով կիսվելLife.panorama.am-ի հետ:
«Դպրոցն ավարտել եմ 2005թ-ին, հավատս չի գալիս՝ արդեն 11 տարի է անցել… Դպրոցական առաջին քայլերս սկսել եմ Երեւանի թիվ 180 միջնակարգ դպրոցից, այնուհետեւ 6-րդ դասարանում ընդունվեցի Անանիա Շիրակացու անվան ճեմարան, որտեղ ինձ համար գիտելիքների նոր՝ ավելի բարդ ու միեւնույն ժամանակ հետաքրքիր աշխարհ բացվեց: Ես այն երջանիկներից եմ, ով միշտ ժպիտով է հիշում թե դպրոցական, եւ թե ուսանողական տարիները»,- նշեց հաղորդավարուհին ու պատմեց.
««Վերջին զանգն» անցկացրել եմ ճեմարանական ընկերներիս հետ, իսկ այ ավարտական երեկոն ես երկուսն եմ ունեցել: Հիշում եմ, թե ինչ ոգեւորությամբ էինք պատրաստվում հատկապես ավարտական երեկոյին: Նախ պետք էր որոշել զգեստի գույնը, ապա ձեւվածքը, հետո համապատասխան կոշիկներ, պայուսակ, աքսեսուարներ, սանրվածք ու դիմահարդարում. Այդպիսով ավարտական երեկոյին ես ներկայացա էլէկտրիկ կապույտ զգեստով, որի դիզայնով միահամուռ ուժերով զբաղվել էինք ես, մայրս ու մորաքույրս: Հիշում եմ՝ մայրիկս անգամ ցուցակ էր գրել, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի հանկարծ ու հանկարծ որեւէ բան չմոռանանք. Վերջերս այդ ցուցակը ձեռքիս տակ ընկավ ու նորից հաճելի հիշողություններ արթնացան»:
Շարունակությունը՝ այստեղ