Անկախ նրանց՝ հայրենիքը ինչպես քեզ կվերադարձնի քո սերը, դու պարտավոր ես ամեն ինչ անել քո հայրինքի համար, որովհետև սա մեր պապերի, մեր ու մեզնից ծնվածների երկիրն է. Ալբերտ Սաֆարյան
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 28-ին, մեր երկիրը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը: 98 տարի առաջ հենց այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28-ին, Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից մեր երկիրը Հայկական հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց: Եվ չնայած այդ տարիներին Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի՝ մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը եւ հանրապետությունը խորհրդայնացվեց, այնուամենայնիվ, Հայոց պատմության մեջ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը մեծ դեր ունեցավ ու հետագայում նաեւ հիմք հանդիսացավ մեր անկախ պետության ստեղծման գործում:
Հայաստանի վաստակավոր արտիստ Ալբերտ Սաֆարյանը Life.panorama.am-ի հետ զրույցում օրվա շրջանակներում իր շնորհավորական խոսքը հղեց բոլորին.
«Շնորհավորում եմ բոլորիս ու չնայած այսօրվա մեր անկախ հանրապետության կարեւորությունն ավելի եմ արժեւորում, բայց եւ գիտակցում եմ մեր Առաջին Հանրապետության նշանակությունը: Մենք այսօր ունենք անկախ Հայաստան, որը պետք է ամեն գնով պահենք, բայց այդ պահպանման գործընթացում պետք է չմոռանանք, որ այս մեծ աշխարհում մենք մենակ ենք, ոչ մեկ մեզ համար ոչ ընկեր է, ոչ բարեկամ, մեր հույսը մենք պետք է դնենք մեզ վրա, ուրիշ ոչ մեկ մեր փոխարեն ոչինչ չի անի: Պիտի հիշենք Գ. Նժդեհի խոսքերը՝ «Եթե չես ցանկանում սեփական բանակը կերակրել, ապա կկերակրես օտարի բանակը», ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք մեր բանակի համար, որովհետեւ մեր անկախությունը անմիջականորեն կապված է մեր բանակի հզորացման հետ: Կեցցե, անկախ ու ազատ Հայաստանը, ես շատ եմ սիրում մեր երկիրը»,- նշեց դերասան:
Շարունակությունը՝ այստեղ