Սկանդալային գովազդը, որն արագորեն տարածվում է, մեծ աղմուկ է բարձրացրել (տեսանյութ)
TVՀամացանցում արագորեն տարածվում է չինական Qiaobi մաքրող միջոցի գովազդը: Հոլովակում չինուհուն է մոտենում կեղտոտ շապիկով սևամորթ տղամարդ, աղջիկը նրան գցում է լվացքի մեքենան և այնտեղից նա դուրս է գալիս որպես սպիտակամաշկ չինացի: Ակնհայտ է, որ նրանք ցանկանում էին նշել, որ միջոցը կարող է սպիտակեցնել ամեն ինչ, սակայն այս կերպ այն ռասիզմ է տարածում: