Որքան է վաստակում Քարդաշյան ընտանիքը Instagram-ի հրապարակումներով
LifestyleՔիմ Քարդաշյանը վերջերս վստահեցնում էր լրագրողներին, որ իր Instagram-յան էջում չի տեղադրում գովազդային գրառումներ և իր հետևորդներին պատմում է միայն այն ապրանքների մասին, որոնք ինքը գնում է։ Սակայն պարզվում է, նա անկեղծ չէ։ Լրատվամիջոցներում հայտնվել է ինֆորմացիա այն գների մասին, որոնք սահմանել են Քարդաշյան-Ջեններ քույրերը տեղադրվող գովազդի համար։
Եվ այսպես, մեկ գովազդային փոսթի համար Քենդալ Ջենները կամ նրա քույրերը կարող են վաստակել մինչև 400 հազար դոլար։ Ինչո՞ւ են բրենդները պատրաստ վճարել նրանց նման գումարներ։ Հստակ է, որ նման գովազդը այսօր ավելի արդյունավետ է, քան այլ միջոցները, հատկապես եթե հաշվի առնենք Քարդաշյան-Ջեններ քույրերի հետևորդների քանակը Instagram-ում (օրինակ, Քենդալն ու Քայլին յուրաքանչյուրը ունեն 50 միլիոն հետևորդ)։
Քույրերը ամենից շատ գովազդում են հագուստ և կոսմետիկ միջոցներ։ Բոլոր գործարքները ղեկավարում է Քրիս Ջեները։ Սակայն Քիմը հետևում է իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի խորհուրդներին և մեկ փոսթի համար պահանջում է մոտ 200 հազար դոլար։
Անցյալ տարի The Guardian-ին տված հարցազրույցում Քիմ Քարդաշյանը նշել էր. «Իմ Instagram-ը իմ անձնական աշխարհն է։ Ես գիտեմ, որ շատ բրենդներ կցանկանային, որ ես գրեի նրանց մասին։ Բայց ես գրում եմ այն, ինչն ինձ իրոք դուր է գալիս»։
Այնուամենայնիվ այս կամ այն բրենդի գովազդը երբեմն հայտնվում է Քիմի էջին, օրինակ, նա իր քույրերի հետ ակտիվորեն գովազդում էր կորսետներ արտադրող մի ընկերության։







