Արագածոտնի մարզում ավտոմեքենա է այրվել
ՀասարակությունԱրագածոտնի մարզում այսօր՝ մայիսի 28-ին, ավտոմեքենա է այրվել:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
ԱԻՆ-ում ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ–Ալագյազ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.26-ին, հանգցվել՝ 19.35-ին: Այրվել է Գ. Հ.-ին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 27ՍՍ552 պ/հ ավտոմեքենայի սրահը եւ շարժիչային մասն ամբողջությամբ: