Երևանում 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջը
ՀասարակությունԱյսօր՝ մայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Սողոմոն Օհանյանը Տիգրան Մեծ պողոտայի սկզբնամասում՝ Սասունցի Դավիթի արձանի մոտ, իր վարած Mercedes մակնիշի 64 AA 600 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, Մասիս քաղաքի բնակիչ, 55-ամյա Լյուդմիլա Գրիգորյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, և դեպքի վայր ժամանած 1- 03 շտապօգնության բրիգադը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։