Լիլի Ռոուզ Դեփը՝ հոր ամուսնալուծության մասին
LifestyleՋոնի Դեփի դուստր Լիլի Ռոուզը նույնպես անմասն չի մնացել սկանդալից, որը կապված է նրա հոր՝ Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի ամուսնալուծության և Էմբերի հայտարարության հետ, որ Դեփը նրան քանիցս ծեծի է ենթարկել։ Լիլի Ռոուզը իր Instagram-ում մանկական նկար է հրապարակել Ջոնի Դեփի հետ և գրել է, թե ինչպիսի մարդ է իրականում իր հայրը։
«Իմ հայրը ամենանուրբ և սիրող մարդն է բոլորից այն մարդկանցից, որոնց ես երբևէ ճանաչել եմ։ Նա միշտ հրաշալի հայր է եղել ինձ և իմ կրտսեր եղբոր համար։ Բոլորը, ովքեր նրան գիտեն, կպնդեն նույն բանը», -գրել է Լիլի Ռոուզը։
Չնայած Ջոնի Դեփի դուստրը ոչինչ չի ասել սկանդալի հետ կապված, բայց բոլորը հասկանում են, որ նրա գրառումը վերաբերում է հենց վերոնշյալ սկանդալին։
Հիշեցնենք, որ Ջոնի Դեփի մասին ամենաջերմ խոսքերն է ասել նաև նրա նախորդ կինը՝ Վանեսա Պարադին և առաջին կինը՝ Լորի Էնն Էլիսոնը, որոնք հայտարարել են, որ Դեփը երբեք իրենց վրա ձեռք չի բարձրացրել և չէր կարող այդպես վարվել որևէ այլ կնոջ հետ։
