ԼՂ շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է
ՀասարակությունԼՂ շփմանգի երկայնքով ադրբեջանական կողմն անցնող գիշեր հիմնականում պահպանել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ նշվում է. «Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, բացառությամբ հակառակորդի կողմից հրաձգային զինատեսակներից արձակված մի քանի կրակոցների, պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը»: