Էմիլի Բլանտը ապագա երեխայի պատվին խնջույք է կազմակերպել (ֆոտո)
Lifestyle«Սպիտակաձյունիկը և որսորդը 2» ֆիլմի նկարահանումներին Շարլիզ Թերոնը ու Էմիլի Բլանտը բավականին ընկերացել են, և նույնիսկ նկարահանումների ավարտից հետո դերասանուհիները պահպանում են հարաբերությունները: Շարլիզը իհարկե չէր կարող բաց թողնել Էմիլիի նոր ծնվող մանուկի պատվին երեկույթը:
Խնջույքը տեղի է ունեցել Լոս-Անջելեսում: Էմիլիին շնորհավորելու էին եկել նրա ընկերուհիները: Հյուրերից մեկը իր Ինստագրամում տեղադրել է մի նկար, որում երևում են ժպտացող Բլանտը, Շարլիզի և մյուս ընկերուհիները:
«Օր, որը լի է սիրով, ծիծաղով ու ընկերությամբ: Շատ կարևոր բան ենք նշում»,- գրված է լուսանկարի մեկնաբանությունում:
Հիշեցնենք, որ Էմիլի Բլանտը իր երկրորդ երեխային է սպասում: Նրա առաջին աղջիկը արդեն 2 տարեկան է:

