Երևան, 06.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Որոշումը լրիվ նախընտրական կաշառք է, բայց որի համար փող չկա․ Հրայր Կամենդատյան Պետական մարմինները պետք է լինեն անկախ և չենթարկվեն օրվա իշխանություններին․ Արմեն Մանվելյան Փակվող դպրոցների շուրջ մեր արդար աղմուկը ցավեցրել է վարչախմբին. Մենուա Սողոմոնյան Փաշինյանի կեղծ խաղաղությունը և հակառուսական դրսևորումները Թաթոյանի սկանդալային բացահայտումը Խաղաքարտերը խառնվել են, բայց վտանգները ևս աճել են. ի՞նչի կհանգեցնեն ամերիկյան «խաղային» պլանները. «Փաստ» Նոր տեղեկատվական արշավ և ընտրությունների կեղծում. «Փաստ» «Լևոնս ասում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես». Լևոն Չատինյանը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 3-ին. «Փաստ» Պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական. «Փաստ» Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»


Ամուսնական համատեղելիության հորոսկոպ

Lifestyle

Եթե ձեր ծննդյան օրը զույգ է (օրինակ` 2, 4, 6 և այլն), և ձեր զուգընկերոջինը նույնպես, ուրեմն ձեր բախտը բերել է: Կարող եք առանց մտավախությունների ընտանիք կազմել. փոխըմբռնումն ու աջակցությունն ապահովված են: Ձեր ցանկությունները, համային նախասիրությունները, ընկերների գնահատականները համընկնում են: Եթե նույնիսկ ծագում են վաղանցիկ վեճեր, դրանք բոլոր դեպքերում լուծվում են` չհասնելով կողմնակի մարդկանց օգնությանը: Եթե ձգտում եք հարաբերությունների կայունության, երկար և խաղաղ շփումների, ավելի լավ  «համախոհ» չեք գտնի: 

Զույգի փոխհարաբերություններում հակառակ պատկերը կձևավորվի այն դեպքում, եթե զույգերից մեկը ծնվել է շաբաթվա զույգ, իսկ մյուսը` կենտ օր: Ծանոթության առաջին ամիսներին զույգերին տանջում են կասկածները` ինչպես ճիշտ հասկանալ զուգընկերոջ այս կամ այն խոսքը, վարքը կամ արարքը: Եթե նույնիսկ նրանց մեջ սեր է արթնանում, դա, միևնույնն է, անհանգիստ զգացմունք է` մշտական վեճերով և հաշտություններով: Նրանց միությունն անկայուն կլինի. նույնիսկ 10-20 տարի միասին ապրելով նրանք չեն կարողանա վստահաբար ասել, որ լավ են միմյանց հասկանում: Դա վերաբերում է թե´ կյանքի հանդեպ ունեցած հայացքներին, թե´ սննդի և հագուստի հարցում ունեցած նախասիրություններին: Ոմանց դա կարող է դուր գալ, քանի որ երևակայության, գաղտնիքներ բացահայտելու մշտական հնարավորություն է մնում. ողջ կյանքում երկրորդ կեսը մնում է չբացահայտված «տիեզերք», իսկ դա, ինչպես հայտնի է, գրգռում է հետաքրքրությունը:

Սակայն որոշ բացառությունների մասին, այնուամենայնիվ, արժե խոսել: Սա վերաբերվում է այն սիրահար զույգերին, որոնցից մեկը ծնվել է ամսի 7-ին, ինչպես նաև` 14-ին, 21-ին կամ 28-ին (հասկանալի է` բազմակի 7-երի): 7-ը բավականին ուժեղ թիվ է. վերոնշյալ ամսաթվերին ծնվածները միշտ առավելություն ունեն. նրանք միշտ առաջատար են այդ միություններում: Նրան պարզապես անհնար է ենթարկեցնել, վերադաստիարակել: Մնում է միայն լիցքաթափվել և ընդունել նրա առաջնորդողի որակները ինչպես ընտանեկան կյանքում, այնպես էլ աշխատավայրում: Եթե երկու կեսերի ծննդյան օրերում առկա է 7 թիվը, ապա այն լավ ապագա է խոստանում: 

Մնաց ևս մեկ, բավականին ուժեղ ամսաթիվ` 29-ը: Ամսվա 29-ին ծնվածները մեծ ճակատագրի կրողներ են. բարձր պաշտոններ կամ գիտական բացահայտումներ, համաժողովրդական սեր... Սովորաբար նրանց կյանքը դառնում է հասարակության ձեռքբերումը: 18 ամսաթիվը մասնագետներն անվանում են «սատանայական» քանի որ դրանում առկա է երեք 6, միաժամանակ` արիստոկրատական:

Ամսի 18-ին ծնվածները ողջ կյանքում ապահոված կլինեն, երջանիկ, ինչը նախանձ կառաջացնի շրջապատում: Նրանք նշանակալի արդյունքների են հասնում ուսման մեջ, սպորտում, կարիերայում, բավականին հաջող գործարքներ են կնքում: Միայն թե պատահական չէ, որ այս թիվը «սատանայական» են համարում, քանի որ այն մշտական վտանգ է սպառնում առողջությանը:

Ամեն դեպքում, ի հեճուկս հոռետեսների, կատարյալ հարաբերություններ գոյություն ունեն: Համատեղելիության բոլոր գաղտնիքներն իմացող աստղաբանները բացահայտում են կատարյալ զույգի փնտրտուքների նրբությունները: 

 Խոյ

Կյանքի ուղու առաջին կեսին ձեզ ավելի հեշտ է գտնել իդեալին Կրակի տարերքի հարազատ նշանների` Առյուծների և Աղեղնավորների շրջանում: Ընդ որում` Առյուծները պետք է զբաղված լինեն ստեղծագործ աշխատանքով և չհավակնեն լիարժեք առաջնորդության: Իսկ Աղեղնավորները մշտապես գործուղումներում կլինեն:

Կյանքի երկրորդ հատվածում կատարյալ միություն կստեղծեք նրանց հետ, ովքեր ծնվել են Երկվորյակների և Ջրհոսի համաստեղության տակ: Թեպետ միությունը հաջող կլինի միայն այն դեպքում, եթե երկրորդ կեսի համար դա արդեն առաջին ամուսնությունը չէ: 

 Ցուլ

Ձեր որոնումներն ուղղեք Հողի տարերքի նշանների ուղղությամբ` Կույսի և Այծեղջյուրի: Ճիշտ է, Կույսերը պետք է սեփական բիզնես ունենան և չընկղմվեն կենցաղը դասավորելու մեջ: Իսկ Այծեղջյուրը պետք է մեծ լինի 5-10 տարով:

40 տարեկանից հետո ձեր իդեալը միանգամայն կարող է լինել Խեցգետինը` վաղեմի ընկեր, ում պատմել եք ընտանեկան, սեռական գաղտնիքներ: Կամ էլ Ձկները, որոնց դեռ հարկավոր է ճիշտ գայթակղել: 

Երկվորյակներ

Կյանքի առաջին կեսին ձեր երկրորդ կեսին անպայման կգտնեք Ջրհոսների և Կշեռքների շրջանում: Կշեռքների հետ շատ հեշտ կշփվեք, իսկ Ջրհոսները դեռ առաջին հանդիպումից պետք է սովորեն դողալ ձեր` առավել վաղ ձևավորված հարաբերությունների վրա:

Հետագայում իրավիճակը արմատապես կփոխվի: Ձեզ անհրաժեշտ կլինի բացառապես հպարտ, կամային և անկախ Առյուծը` իր հսկայական նկրտումներով կամ լրիվ ինքնաբավ Խոյը, որը Ձեզ կարևոր մարդու զգացում կհաղորդի:

Խեցգետին

Երիտասարդ տարիքում հատկապես ուշադրություն դարձրեք Կարիճի և Ձկների վրա: Միայն թե Կարիճին պետք չէ առանձնապես վստահել, եթե նույնիսկ միասին եք աշխատում: Ձկների հետ հնարավոր է երկարատև միություն, որի հիմքը հուզական խորը կապվածությունն է:

Հասուն տարիքում ձեզ կերջանկացնեն Կույսն ու Ցուլը: Առաջին հերթին Ցուլը պետք է առավել քան պատկառելի կարողություն ունենա, իսկ Կույսը իրավունք չունի հավակնելու ընտանեկան բյուջեի:

Առյուծ

Մինչև երեսունհինգ տարեկանը ձեր երկրորդ կեսի կատարյալ գծերը տիրապետում են Խոյն ու Աղեղնավորը: Ամեն դեպքում Խոյի հետ պետք է զգույշ լինել. երկու զուգընկերներն էլ վտանգավոր կապերի հակումներ ունեն: Աղեղնավորը մշտապես կպատմի հրաշալի ծրագրերի մասին, որոնք, սակայն, պետք է դուք իրագործեք:

Կյանքի մայրամուտում հնարավորություն կունենաք ճաշակել երջանկությունը Երկվորյակների և Կշեռքի հետ միությունում: Հստակ պայմանների դեպքում, որ Երկվորյակները կարող են լինել ձեր դասընկերները, ովքեր չէին գնահատվել առավել երիտասարդ տարիքում, իսկ Կշեռքի նշանի տակ ծնվածը կարող է ձեր առաջին սերը լինել:

Կույս

Առաջին կեսում ջանացեք խուսափել բոլոր թեկնածություններից` բացառությամբ, իհարկե, Ցուլի և Այծեղջյուրի` Հողի տարերքի նշանների: Ցուլը վաղվա օրվա հանդեպ ամրություն և վստահություն կներշնչի: Այծեղջյուրը ձեզ կուղղորդի կարիերային աճի, եթե, իհարկե, ինքը հասել է դրան:

Կյանքի երկրորդ կեսում հարաբերություններն առավել հետաքրքիր կլինեն Խեցգետնի և Կարիճի հետ, միայն թե այդ ընթացքում Խեցգետինը պետք է լավ տուն կամ բնակարան ունենա, իսկ Կարիճը մինչ այդ մի լավ աջ ու ձախ գնա և մարի սեռական բնույթի հետաքրքրությունները:

Կշեռք

Կյանքի զարթոնքում նախապատվությունը տվեք Երկվորյակներին և Ջրհոսին` հորոսկոպի «օդային» նշաններին: Միայն թե Երկվորյակները չթողնեն ուսումը: Ջրհոսների հետ հարկավոր կլինի «կիսել» նրա տարբեր հետաքրքրությունները:

Կյանքի երկրորդ կեսին համապատասխան կլինեն Առյուծն ու Աղեղնավորը: Ընդսմին, Առյուծը խաղատներ այցելելու սովորություն չպետք է ունենա: Իսկ Աղեղնավորը պետք է սոցիալական բարձր մակարդակ ունենա:

Կարիճ

Կյանքի առաջին կեսին աշխատեք ուշադրություն դարձնել Խեցգետնի և Ձկների վրա: Խեցգետինը հարուստ չպետք է լինի, չնայած ինտելիգենտ ծնողները չեն խանգարի: Իսկ Ձկների մեջ ուշադրություն դարձրեք նրանց առողջությանը. թույլ Ձկները շուտով կհոգնեն բուռն կրքերից:

Կյանքի երկրորդ կեսին ձեր իդեալը կդառնան ինչպես Կույսը, այնպես էլ Այծեղջյուրը: Գերազանց է, եթե Կույսը ղեկավար պաշտոն զբաղեցնի, դրանով հանդերձ` չհրամայելով տանը: Իսկ Այծեղջյուրը շատ ժամանակ է հատկացնում ծնողներին:

Աղեղնավոր

Կյանքի ուղու զարթոնքին Ձեր ճակատագիրը Խոյի ու Առյուծի շարքերում է` հոգով ձեզ մոտ «կրակե» նշանում: Հետևեք, որ Խոյը բռնկուն չդառնա, իսկ Առյուծը  չափազանց  գեղեցիկ  չլինի, քանի որ դա սպառնում է հաճախակի դավաճանություններով:

Քառասուն տարեկանից հետո ուշադրություն դարձրեք Կշեռքի համաստեղության տակ ծնվածներին, հատկապես եթե նրանք երազում են երկարատև լուրջ սիրավեպի մասին կամ Ջրհոսին, միայն եթե նա արդեն պատրաստ է ընտանեկան հարաբերությունների:

Այծեղջյուր

Կյանքի տարիների զարթոնքին ձեզ կյանքի ուղեկից ընտրեք տնակյաց Ցուլին և Կույսին` իրենց «հողային» աշխարհայացքով: Ցուլը միշտ ձգտում է զբաղվել տնային գործերով, քան մասնագիտական գործունեությամբ: Կույսն էլ չպետք է աշխատավայրում ձեզանից ավելի երկար մնա:

Կյանքի երկրորդ կեսին ձեզ առավել հարմար կլինեն Կարիճն ու Ձկները: Սակայն միայն այն դեպքում, եթե Կարիճը արդեն փորձառու է սեռական կյանքում, իսկ Ձկները իմաստուն և համբերատար կլինեն ուրիշի անհաջողությունների նկատմամբ:

Ջրհոս

Կյանքի առաջին կեսին ձեր ընտրյալը Երկվորյակներն են ու Կշեռքը: Սակայն Երկվորյակներին չեք կարող ձեզ կպած պահել, քանի որ նրանք պետք է զգան ազատությունը: Իսկ Կշեռքի հետ հարկավոր է երկակի խաղ վարել:

Քառասունից հետո փնտրեք Աղեղնավորին կամ Խոյին, ովքեր կստիպեն ձեզ լցվել կրքով: Խոյը պետք է առավել քիչ ուշադրություն դարձնի աշխատանքին:

Ձկներ

Կյանքի զարթոնքին ձեզ երկրորդ կես ընտրեք Խեցգետնին կամ Կարիճին: Հետևեք, որ Խեցգետինն իրեն միակ ընկեր ծնողներին չհամարի, իսկ Կարիճներին չպետք է թույլ տալ սեքսուալ վտանգավոր առաջարկներ:

Երկրորդ կեսին կյանքը կապեք Այծեղջյուրի կամ Ցուլի հետ: Այծեղջյուրի հետ ամուսնությունը բարեհաջող կլինի, իսկ Ցուլին արժե ընդունել իր թերություններով հանդերձ:

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ шնօդաչուի արձակման մասին տեղեկությունըԱհա այս վարքագիծն ունի իշխանության «աթոռակը» կորցնելու վտանգն զգացող պաշտոնյան․ Աննա ԿոստանյանLouis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջԹալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր. Էդմոն Մարուքյան2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է՝ հատկապես երիտասարդների շրջանում. Նարեկ ԿարապետյանԳնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Մենք առաջարկում ենք բերքի երաշխավորված մթերում գյուղերում․ Գոհար ՂումաշյանԻրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. ԼավրովԻրողություն, որը կփոխվի Սամվել Կարապետյանի վարչապետությամբ. Լենա ՄաթևոսյանՀՀ կառավարությունից հայտնում են, թե որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի ՍարգսյանԵրաժշտական ուղին` նոր գործիքներով. «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները երաժշտական գործիքներ ստացանՊարգևավճարների որոշումն է, որ ինձ «պերաշկի» ուտելու հնարավորություն է տալիս. Նիկոլ ՓաշինյանՈւժեղ Հայաստանում կլինի դատական իշխանություն՝ բառի լիարժեք իրավական բովանդակությամբ. Արթուր ԴանիելյանՍամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ. Արամ ՎարդևանյանԱլեգրին արձագանքել է «Ռեալ»-ը գլխավորելու վերաբերյալ տեղեկություններին ԱՄՆ-ն կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար. Արաղչի «Նրա անունը բոլորիս սրտերում է».Հովհաննես Ծառուկյանը հերոս տղաների հետ խոնարհվել է Սպարապետի շիրիմինՔո սեփական բնակարանը՝ վարձակալության գնով. Սա Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էԱպօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումըԱՄՆ-ը նախատեսում է Իրանի դեմ գործողությունն իրականացնել առնվազն 100 օր. Politico Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էՍիրուշոյի նոր ֆոտոշարքն ու «Շուշան» հավաքածուն Չկասկածեք սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու. Արամ Վարդևանյան«Նիկոլենք քայլող դիակ են. չեն կարող լինել քաղաքական կենդանի, մաքսիմում՝ քաղաքական մակաբույծ». Արմեն Աշոտյան Միավորվում ենք՝ հաղթելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. Մարտուն ԳրիգորյանՆոր ակցիա Երևան Մոլում՝ մարտի 8-ին ընդառաջ․ Idram&IDBank Որոշումը լրիվ նախընտրական կաշառք է, բայց որի համար փող չկա․ Հրայր ԿամենդատյանՊետական մարմինները պետք է լինեն անկախ և չենթարկվեն օրվա իշխանություններին․ Արմեն ՄանվելյանՓակվող դպրոցների շուրջ մեր արդար աղմուկը ցավեցրել է վարչախմբին. Մենուա ՍողոմոնյանUBPay-ը և MoneyTO-ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա Փաշինյանի կեղծ խաղաղությունը և հակառուսական դրսևորումներըԹաթոյանի սկանդալային բացահայտումը Լուսավոր Հայաստան կուսակցության անունից ցավակցություն ենք հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանԻրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան «Քաղպայմանագիրը» նոր սահմանափակում է մոգոնում ԶԼՄ-ների համար Ձեռք բեր սմարթֆոն, ստացիր նաև սմարթ ժամացույց. Team-ի գարնանային ակցիան Շտապ օգնության բոլոր կանչերը դարձնելու ենք անվճար․ Հրայր ԿամենդատյանԻրանի կառավարման համակարգը ամուր է, որովհետև աշխատում է ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, իսկ մերը մկան ծակը մտնող էր. Արշակ Կարապետյան44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը պարտվեց Ադրբեջանին, քանի որ չուներ պետական, ռազմական կառավարման համակարգ. Արշակ Կարապետյան«Համահայկական ճակատ» շարժման անդամները շնորհավորել են Սպարապետի ծնունդը Սև արկղով բողոքի ակցիա ՀՀ կառավարության դիմացՏոկունություն և խաղաղություն ենք ցանկանում մեր բարեկամ ժողովրդին, երկնային հանգիստ՝ բոլոր նահատակներին. Ավետիք ՉալաբյանԳարնանային տոներին ընդառաջ Ucom-ը Unity փաթեթները ներկայացնում է հատուկ պայմաններով Ընտրություններից առաջ թոշակ բարձրացնելով` փորձում են ստանալ թոշակառուների քվեն․ Դավիթ Հակոբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամները հարգանքի տուրք են մատուցել զոհված իրանցիների հիշատակին Կամուրջ, որ կառուցվեց 40 տարի և շահագործման հանձնվեց խորհրդանշական օր. «Փաստ»Բերքի երաշխավորված մթերում գյուղերում. ի՞նչ է առաջարկում այս տնտեսական ծրագիրը. Լևոն Սարգիսով