Ահա՝ որքան գումար է պահանջում Էմբեր Հերդը Ջոնի Դեփից
LifestyleԷմբեր Հերդի փաստաբանները, ովքեր դատարան են դիմել դերասան Ջոննի Դեփից ամուսնալուծության գործով, հրապարակել են 30-ամյա դերասանուհու պահանջները՝ կապված իրենց համատեղ գույքի բաժանման հետ։
Մասնավորապես ԶԼՆ-ները տեղեկացնում են, որ Հերդը պահանջում է ամեն ամիս վճարել ալիմենտ 50 հազար դոլարի չափով, և փաստաբանների վճարները՝ 125 հազար դոլար։ Բացի այդ կինը պահանջել է Լոս-Անջելեսում Դեփին պատկանող պենթհաուսը և Range Rover մակնիշի ավտոմեքենան։ Էմբերը պահանջ է ներկայացրել իր խնամքի տակ թողնել իրենց երկու տնային կենդանիներին։
Հերդը դեռևս կարողացել է հասնել նրան, որ ստացել է թույլտվություն բնակարաններից մեկում ժամանակավոր բնակվելու համար։
Լրագրողների հետ զրույցում Սյուզան Բեքերը, ով հանդիսանում է գործով փաստաբան, նշեց, որ Հերդը ամուսնալուծությունից հետո կարող է պահանջել ընդհանուր առմամբ 20 միլիոն դոլար։
.jpg)