Հայաստանցի երեխաները Մոսկվայում մասնակցել են Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումներին
ՀասարակությունՌուսաստանի մանկական հիմնադրամի նախաձեռնությամբ հունիսի 1-ին Ռուսաստանի ակադեմիական Մեծ թատրոնում տեղի է ունեցել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված 29-րդ մոսկովյան տոնահանդեսի գլխավոր միջոցառումը, որին մասնակցել են տարբեր երկրներից հրավիրված ավելի քան տասը հազար երեխաներ, նրանց թվում նաև՝ տասը հայաստանցիներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, տոնահանդեսի երեք օրերի ընթացքում տարբեր երկրներից Մոսկվա ժամանած երեխաների համար կազմակերպվել են բարեգործական ներկայացումներ և այցելություններ մայրաքաղաքի թանգարաններ և տեսարժան վայրեր:
Հայաստանից ժամանած երեխաների հետ հանդիպման ժամանակ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի տիկին Ինա Ստարովիբորնայան ողջունել է հայ երեխաներին՝ շնորհավորելով նրանց Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: