Մաքրեք և թարմացրեք մահճակալների ներքնակներն ընդամենը 1 բաղադրիչով
LifestyleՄահճակալների ներքնակները մաքրելու համար կա մի պարզ միջոց, որը նաև կթարմացնի այն։ Ձեզ անհրաժեշտ է ընդամենը խոհանոցային սոդա։
Սպիտակեղենը հավաքեք ներքնակների վրայից և սոդան ցանեք ամբողջ մակերեսով։ Սոդան հեշտությամբ կարելի է ցանել մաղի միջոցով։ Կարելի է ցանել նաև մի քանի կաթիլ նարդոսի յուղ։
Սոդան թողնել ներքնակների վրա մի քանի ժամ, այնուհետ մաքրել փոշեծծիչով։ Սոդան հեռացնում է ողջ խոնավությունը և կեղտը։ Նարդոսի յուղն էլ իր հերթին թարմություն է հաղորդում ներքնակներին։
Համոզվեք, որ ներքնակներն ամբողջությամբ չոր են, մինչև սպիտակեղենով կծածկեք այն։