Էմբեր Հերդը լուսանկարներ է հրապարակել՝ Ջոնի Դեփին մեղադրելով ընտանկան բռնության մեջ (ֆոտո)
LifestyleՋոնի Դեփ-ԷՄբեր Հերդ զույգի շուրջ կրքերը չեն դադարում։ Հիշեցնենք, որ Հերդը դատարան է դիմել Դեփին բաժանվելու պահանջով։
Դերասանուհին Ջոնի Դեփին մեղադրում է ընտանեկան բռնության մեջ։ Նա նշել է, որ Դեփն իրեն բազմիցս ծեծի է ենթարկել։ Ի հակադրություն այս հայտարարությունների, Դեփի նախկին կինը՝ Վանեսա Պարադին և դուստրը՝ Լիլի Ռոուզ Դեփը սատարում են Դեփին և նշում, որ նա կնոջ վրա երբեք ձեռք չէր բարձրացնի։
Հերդը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է դեմքի կապտուկներ։ Հերդը այդ ամենում մեղավոր է համարում հենց Ջոնի Դեփին.


