Կոնստանտին Մելաձեն՝ դուստրերի հետ (ֆոտո)
LifestyleԱնցյալ տարվա հոկտեմբեր ամսին 52-ամյա Կոնստանտին Մելաձեն գաղտնի ամուսնացավ «Վիա Գրա» խմբի նախկին անդամ երգչուհի Վերա Բրեժնևայի հետ։ Մելաձեն առաջին ամուսնությունից ունի 3 դուստր, ովքեր այժմ ապրում են մոր՝ Ալիսա Սումի հետ։ Վերջերս Կոնստանտին Մելաձեն իր աղջիկների հետ մասնակցել է ընտանեկան ֆոտոնկարահանման «Теленеделя» ամսագրի համար։ Հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա առթիվ դերասանի երկրպագուների ֆան խումբը հրապարակել է նկարներից մեկը։
Բոլոր երկրպագուները համակարծիք են, որ պրոդյուսերի դուստրերը իսկական գեղեցկուհիներ են դարձել։
Վերջին հարցազրույցում Մելաձեի երկու դուստրերը՝ Լիան և Ալիսան պատմել են, որ հոր հետ հրաշալի հարաբերություններ ունեն։ Եվ այն, որ նա զբաղված մարդ է, որևէ նշանակություն չունի, քանի որ միշտ ժամանակ է գտնում երեխաների համար։ Լիան զբաղվում է վոկալով և ցանկանում է դառնալ երգչուհի, իսկ Ալիսան իրեն տեսնում է բեմում և սիրում է նոր դիմահարդարում և սանրվածքներ անել։
