Հարավկորեացին ստեղծել է 2D կահույք, որը կարելի է կախել պատերից (լուսանկարներ)
LifestyleԲոլոր նրանք, ովքեր բնակվում են փոքր մակերոսով տներում ու ազատ տարածության հետ խնդիր ունեն, կփաստեն, որ կահույքը ճիշտ դասավորելու հարցը բավական դժվար լուծելի է:
Սակայն կորեացի դիզայներ Յոնգա Չոյը ստեղծել է ինքնատիպ կահույք, որում կիրառել է նորարարական դիզայներական լուծումներ:
Նրա ստեղծած 2Dկահույքը ամրացվում է պատերին` օտարի աչքի համար թվալով որպես սոսկ դեկորացիա:
Սակայն անհրաժեշտության դեպքում կահայուքը կարելի է հեշտությամբ հանել պատից ու օգտագործել բուն նշանակությամբ:




