Հաստատվեց Արտաշատի խճուղու ճանապարհահատվածի հողի օտարման ծրագիրը
ՀասարակությունՀՀ կառավարությունը հաստատեց Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1 Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Արտաշատի խճուղու փոխհատման ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով՝ այդպիսով հնարավոր կլինի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Արտաշատի խճուղու փոխհատման ճանապարհահատվածում իրականացնել իրացման աշխատանքներ, այնուհետև կմեկնարկեն շինարարական ա շխատանքները:
«Ծրագրի հիմնական նպատակն է լրացնել քաղաքային արևմտյան օղակի բացակայող ճանապարհային հանգույցները, որով կապ կհաստատվի Արտաշատի խճուղու և Մ 2 միջպետական ճանապարհի միջև»,- ասաց քաղաքապետը: