Արփա գետի վարարման պատճառով միակողմանի երթևեկելի է դարձել Ջերմուկից Ջրվեժ տանող ավտոճանապարհը
ՀասարակությունՀունիսի 2-ին, ժամը 12.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արփա գետի (գետի մակարդակը գտնվում է ճանապարհից 1.5 մ հեռավորության վրա) վարարման հետևանքով ջրի մակարդակը բարձրացել է և լցվել Ջերմուկից Ջրվեժ տանող ավտոճանապարհին՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Արփա գետի ջրի մակարդակը նշված հատվածում գտնվում է ավտոճանապարհից մոտ 1.5 մ ցածր. առկա է ճանապարհահատվածի (մոտ 18 մ երկարությամբ և 1 մ լայնությամբ) փլվածք:
Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհի վտանգավոր հատվածը: