Տղային հանել են տանից՝ անվանելով նրան սատանայի կողմից ուղարկված (լուսանկարներ)
LifestyleԲաբլու անունով հնդիկ տղան տառապում է լոկալ գիգանտիզմով, ինչի պատճառով նրա ձեռքն անհավանական չափերի է հասել. այն կշռում է 20 կգ:

Հարևանները նրան անվանել են սատանայի կողմից ուղարկված և նա ստիպված հեռացել է իր տանից ու փախել Մումբայ: Տեղացի լրագրողներից մեկը օրերս նրա հետ մի քանի ժամ է անցկացրել ու ծանոթացել նրա դժվարություններին,- գրում է ORER.am-ը:

«Ես մտածում էի, որ կարող եմ ձուլվել միլիոնավոր մարդկանց հետ, սակայն հասարակության վատ վերաբերմունքին արժանացա նաև այստեղ. մարդիկ վախենում են իմ ձեռքից:

Իմ ձեռքը ճիշտ բուժման դեպքում կարող է հասնել ադեկվատ չափերի, սակայն բնական տեսքն այն չի ստանա, քանի որ հիվանդությունն արդեն շատ է զարգացել»,- պատմել է Բաբլուն:

Նա նաև ասել է, որ իր համար չափազանց դժվար է աշխատանք գտնելը, ու նաև ցույց տվել, թե ինչպես է բաժակ բռնում: