Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իշխանությունն անցել է նախընտրական խոստումների կատարմանը, չի բացառվում հասնի կուսակցությունների գործունեության արգելմանը. Աբրահամյան Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ


15 կարևոր հարց, որոնց ընտրյալդ պետք է անկեղծորեն պատասխանի նախքան ձեր ամուսնությունը

Lifestyle

Ամուսնությունն իսկապես շատ գեղեցիկ բան է։ Շատերին թվում է, թե դա անիմաստ է, սակայն որքան ավելի շատ ես սկսում մտածել ամուսնության մասին, այնքան ավելի շատ ես գնահատում ամուսնության ընձեռած հնարավորությունները։ Եթե դու ամուսնության ես պատրաստվում, նախքան ամուսնությունը այս հարցերն ուղղիր քո ընտրյալին և շատ բան կպարզես քեզ համար նրա պատասխաններից։

1. Ինչու՞ ես ինձ սիրում։

Շատ մարդիկ կարծում են, որ այս հարցը պատասխանի կարիք չունի։ Մարդկանց մեծ մասն ասում է՝ մենք սիրում ենք ինչ-որ մեկին, պարզապես որովհետև սիրում ենք նրան։ Սարսափելի պատասխան է։ Մարդ պետք է իմանա, թե ինչու է սիրում դիմացինին։ Ինչ-որ մեկին սիրելը շատ եսասիրական քայլ է, և դա բնական է։ Դու սիրում ես մարդուն այն բաների համար, որ նա անում է քեզ համար և այն ապրումների համար, որոնք նա պարգևում է քեզ։

Մենք բոլորս կարող ենք տարբեր կերպ պատասխանել այս հարցին, սակայն մենք չենք կարող ճշգրտորեն բնորոշել մեր սիրո պարամետրերը։ Հնարավոր է, որ հենց սիրո նախնական ուժգնությունն անցնի, մենք համակվենք անորոշության զգացումով։ Հենց այս պահերին էլ պետք է ինքդ քեզ հիշեցնես, թե ինչու ես սիրում ընտրյալիդ։ 

2. Ինչու՞ ես ցանկանում ողջ կյանքդ իմ կողքին անցկացնել։

«Որովհետև ես սիրում եմ քեզ»-ը այնքան էլ հաջող պատասխան չէ։ Կյանքը ճամփորդություն է, այնպիսի ճամփորդություն, որ չես ուզի միայնակ անցկացնել։ Այնուամենայնիվ, բոլորի մտքին միևնույն նպատակակետը չէ։ Քո զուգընկերը պետք է կարողանա ասել, թե ինչ փորձառություններ կցանկանա քեզ հետ միասին ապրել։ Միասին առաջադրած փոքրիկ նպատակներն են անգին դարձնում կյանքը։

3. Ամեն ինչ կանե՞ս, որպեսզի մեր սիրավեպը չմարի։

Սիրավեպը վառ պահելը հեշտ բան չէ։ Շատ երկար ժամանակ մեկդ մյուսի հանդեպ հետաքրքրություն պահպանելը բարդ է։ Դրա համար երկուստեք շատ աշխատանք ու կրեատիվություն է պահանջվում։ Սիրեցյալդ պետք է շարունակ փորձի տպավորել ու գոհացնել քեզ, իսկ դա տարեցտարի ավելի դժվար է դառնում։ Երկուսիցդ էլ պահանջվում է փորձել պահպանել սերը։ Զուգընկերդ պատրա՞ստ է գերակա տեղ տալ ձեր սիրավեպին։

4. Կծերանա՞ս ինձ հետ և ոչ ինձնից հեռու։

Մենք չգիտենք, թե վաղը մեզ հետ ինչ կպատահի, սակայն մենք կարող ենք ջանալ կողք-կողքի ապրելով ծերանալ և ոչ թե իրարից անջատ։ Մարդկանց մեծ մասը տարիների ընթացքում հեռանում են իրարից, քանզի նրանց թվում է, թե նրանք կարողացել են ամեն բանի հասնել իրենց սիրային հարաբերություններում։ Մարդիկ կարծում են, որ այլևս չկան ավելի դժվարհաղթահարելի բարձունքներ, որոնք պետք է միասին նվաճել։ Ամուսնությունը պետք է ոչ թե վերջ հանդիսանա, այլ սկիզբ։

5. Կմնա՞ս կողքիս դժվարին ժամանակներում։

Երջանիկ պահերը միասին անցկացնելը հեշտից էլ հեշտ է։ Մինչդեռ ծանր ժամանակները կարող են ավիրել ձեր հարաբերությունները, եթե, իհարկե, դուք թույլ տաք դա։ Եթե որոշել ես ողջ կյանքդ անցկացնել տվյալ մարդու հետ, պետք է թույլ չտաս, որ որևէ ողբերգություն կամ կողմնակի ուժ փոխի այդ որոշումդ։ Սա կյանքի ամենակարևոր որոշումն է։ Դու կայացրե՞լ ես այս որոշումը, իսկ քո զուգընկե՞րը։

6. Պատրա՞ստ ես տանուլ տալ որոշ ճակատամարտերում հանուն խաղաղության պահպանման։

Բարեհաջող ամուսնության առհավատչյան սեփական եսը ճնշելն է։ Որքան էլ որ մրցակցային ոգով համակված լինենք, երբեմն պարզապես պետք է հետ կանգնել ճակատամարտից։ Վիճաբանությունների 99 տոկոսը ոչ թե փաստերի շուրջ են ծավալվում, այլ տեսակետների։ Տեսակետը ո՛չ ճիշտ է, ո՛չ սխալ։ Երբեմն պարզապես պետք է թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա։

7. Կարո՞ղ ես խոստանալ, որ մեր հարաբերություններն ամեն ինչից ավելի կարևոր կլինեն քեզ համար։

Կյանքը շատ բարիքներով է հարուստ։ Մենք ուզում ենք ամեն ինչ ունենալ, իսկ ամեն ինչ միանգամից ունենալու համար կյանքի ժամանակը չի բավականացնում։ Մենք պետք է ինքներս մեզ համար սահմանենք, թե ինչն է ավելի կարևոր մեզ համար։ Ամուսնությունը պետք է ամենակարևոր բաներից մեկը լինի, եթե ոչ ամենակարևորը։

8. Դու հոգատա՞ր ծնող կլինես։

Ինչպես կարող է մարդ նախապես իմանալ, թե արդյոք լավ ծնող կլինի։ Իրականում դա շատ հեշտ է։ Պարզապես պետք է որոշել, որ լավ ծնող կլինես։ Այստեղ ոչ մի խորամանկություն էլ չկա։ Իսկ քո զուգընկերը պատրա՞ստ է օրինակելի ծնող լինել։

9. Դու կանոնավորապես կհիշեցնե՞ս ինձ, թե որքան շատ ես ինձ սիրում։

Մարդիկ ոչ միայն ցանկանում են լսել, որ իրենք սիրված են, այլև ունեն դրա կարիքը։ Մենք գիտենք, որ սերը գուցե հավերժ չլինի, այդ իսկ պատճառով ցանկանում ենք շարունակ սիրո խոսքեր լսել սիրելիի շուրթերից։ Դուք պետք է սիրեք մեզ այնպես, ինչպես մենք ենք դա ուզում։

10. Կարո՞ղ ես խոստանալ, որ կանես ամեն բան սիրո բոցը վառ պահելու համար։

Բոցերն ինքնաբերաբար չեն բոցավառվում։ Բոցը կմարի, եթե ամեն ինչ ինքնահոսի թողնեք։ Երջանիկ ամուսնության մեջ պետք է ջանք ու եռանդ ներդնել։ Այդ դեպքում դուք կկարողանաք անմար պահել սիրո բոցը։

11. Դու հոգ կտանե՞ս իմ մասին, եթե ես ինքս չկարողանամ անել այդ։

Խոսքը միայն ֆինանսների մասին չէ։ Ավելի մեծ է հոգեբանական աջակցության դերը։ Ոչ ոք չգիտի, թե կյանքն ինչ անակնկալներ է պատրաստել մեզ համար։ Կյանքում հաճախ անսպասելի բաներ են տեղի ունենում, որոնք թուլացնում են մեզ։ Հենց այդ պահերին է զգացվում հուսալի ապավենի կարիքը։ Զուգընկերդ պատրա՞ստ է հուսալի ապավեն լինել քեզ համար։ Նա պատրա՞ստ է գրկած տանել քեզ, երբ դու ուժասպառ լինես և հոգսերի տակ կքած՝ չկարողանաս քայլել։

12. Կարո՞ղ ես խոստանալ շարունակել քո անձնական նպատակների ու երազանքների իրականացումը։

Ամուսնությունը քո նոր եսի սկիզբը չէ։ Դու, անշուշտ, փոփոխվում ես ամուսնությունից հետո, սակայն քո մի շարք գծերն անփոփոխ են մնում։ Ամուսնությունից հետո դու չպետք է հրաժարվես քո երազանքներից ու ցանկություններից, այլ պետք է պարզապես վերաիմաստավորես դրանք։ Երբ մենք կորցնում ենք մեր երազանքները, մենք ինքներս ենք կորչում։ Քո զուգընկերը ևս չպետք է հրաժարվի իր երազանքներից, այլ միշտ պետք է ձգտի ավելիին։

13. Դու երբեք քեզ չե՞ս «բրախի»։

Դու պետք է պարզես, թե արդյոք զուգընկերդ կշարունակի հոգ տանել իր մասին ամուսնությունից հետո, հետևել արտաքին տեսքին, ընդունել առողջ սնունդ։ Հաճախ ամուսնանալուց հետո մարդիկ բոլորովի մոռանում են իրենց մասին։ Սա կարող է անգամ ամուսնության քայքայմանը հանգեցնել։

14. Եթե ես առաջինը մահանամ, դու մինչև կյանքիս վերջ ինձ հետ կլինե՞ս։

Դու պետք է նախապես իմանաս, թե արդյոք քո զուգընկերը պատրաստ է խնամել քեզ, երբ դու հիվանդ լինես, հոգ տանել քո մասին և անգամ երբ մահամերձ լինես, շարունակ կրկնել, որ սիրում է քեզ, որ դու իմաստավորել ես նրա կյանքը։ Նա ձեռքդ կբռնի՞ մինչև քո վերջին շունչը, թե՞ առաջին իսկ հնարավորության դեպքում գլուխը կազատի խնդիրներից։

15. Կարո՞ղ ես ինձ խոստանալ, որ եթե հանկարծ ես վաղաժամ հեռանամ կյանքից, դու երկուսիս փոխարեն էլ կապրես։

Եթե սիրում ես մարդուն, ցանկանում ես, որ նա երջանիկ լինի, անկախ նրանից՝ դու կարող ես նրա հետ կիսել այդ երջանկությունը, թե ոչ։ Կյանքը դաժան է, և պետք է ամեն ինչի պատրաստ լինել։ Եթե մահը ժամանակից շուտ գա քո հետևից, դու միևնույնն է, կցանկանաս, որպեսզի քո սիրեցյալը քեզնից հետո ապրի ոչ թե սգավորի, այլ երջանիկ մարդու կյանքով։ Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք կյանքի դժվարությունները հաղթահարելու համար։ Դու պետք է վստահ լինես, որ կողքինդ նույնպես ուժեղ մարդ է, որ եթե քեզ հետ դժբախտություն պատահի, նա լավագույնս կխնամի ձեր երեխաներին և ամուր հենարան կլինի նրանց համար։ Սիրելիի մահը կարող է այնպես կոտրել մարդուն, որ վերքերը երբեք էլ չսպիանան, սակայն անգամ դրանից հետո պետք է ուժ գտնել ու առաջ շարժվել։ Կարո՞ղ է սիրելիդ այդ ուժը գտնել իր մեջ։

Զելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըDomus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՄեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՎենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԻշխանությունն անցել է նախընտրական խոստումների կատարմանը, չի բացառվում հասնի կուսակցությունների գործունեության արգելմանը. Աբրահամյան Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին